Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»


10:23 , 28 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Հարավային Կորեան մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, որոնց ընդհանուր թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ, հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը, գրում է ria.ru-ն։

Տեգու քաղաքը և Քենսան Պուկտո նահանգի երեք քաղաքները հայտարարվել են աղետի հատուկ գոտիներ: Մինչև ապրիլի 5-ը բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները, փակվել են մարզական, ժամանցային և կրոնական հաստատությունները:

Կազմակերպության տվյալներով՝ Տեգուի վարակումների նոր համատարած դեպքեր են արձանագրվել ծերանոցում, որտեղ արդեն ավելի քան 90 վարակված կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։