ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով


09:49 , 28 մարտ, 2020

ԱՄՆ պետդեպարտամենտը կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին։ Այս մասին իր էջում հայտնել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ ԱՄՆ պետդեպարտամենտը 274 միլիոն դոլարի չափով ռեսուրսներ կտրամադրի աշխարհի կորոնավիրուսից առավել տուժած 64 երկրներին, 1,1 միլիոն դոլարը կհատկացվի Հայաստանին։

«Մենք ողջունում ենք COVID-19 համավարակի հետ կապված ԱՄՆ լրացուցիչ բժշկական ռեսուրսների առաջին փուլի օգնության տրամադրումը Հայաստանին»,- ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Ավելի վաղ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել աջակցել, որ ԱՄՆ-ն աջակցություն տրամադրի Հայաստանին ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ համագործակցելով Հայաստանի առողջապահության նախարարության հետ և աջակցելով հանրային առողջապահության ոլորտի այլ շահագրգիռ կողմերին։

Դեսպան Թրեյսիին մարտի 24-ի նամակում նշվում էր, որ կոնգրեսի հատկացրած միջոցները կարող են կենսական նշանակություն ունենալ այս կրիտիկական պահին։

ANCA Welcomes U.S. Funding of $1.1 million to Help Armenia Respond ...