Այսօր՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը


09:31 , 28 մարտ, 2020

Այսօր` մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։

Թեմա` ոստիկանության գործողությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղելու Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: