Operativ.am-ը գրում է.
Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից Չինաստանը ժամանակավորապես (ժամկետները նշված չեն) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։