Ֆրանսիայի կառավարությունը պետական մասնաբաժնով ընկերություններին կոչ է անում դիվիդենդներ չվճարել. CNews TV


02:45 , 28 մարտ, 2020

Operativ.am-ը գրում է.

Ֆրանսիայի կառավարությունը պետական մասնաբաժնով ընկերություններին կոչ է անում դիվիդենդներ չվճարել, հաղորդում է CNews TV-ն:

Այս մասին հայտարարել է աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, փոխանցում է Reuters-ը:

Արհմիություններն արդեն ընկերություններին կոչ են արել հրաժարվել բաժնետերերին վճարելուց, որպեսզի պահպանեն առկա միջոցները:

Ֆրանսիայի կառավարությունը մասնաբաժին ունի մի շարք ընկերություններում, ներառյալ Renault-ը, էներգետիկ խմբերը՝ ինչպես օրինակ EDF-ն եւ Engie-ը: