ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին


06:30 , 28 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Մարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաներից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։
Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։