Ֆրանսիայում 14 օրով երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը. Reuters


23:05 , 27 մարտ, 2020

Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը՝ երկրում և աշխարհում կորոնավիրուսի շարունակվող ակտիվության պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվում է 14 օրով, այսինքն՝ մինչև ապրիլի 15-ը:

Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում գրեթե 30 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 1696 մարդ: Երկրում չեն գործում սրճարանները, ռեստորանները և կինոթատրոնները, իսկ մարտի 17-ից սկսած խիստ սահմանափակումներ են մտցվել մարդկանց տեղաշարժի վրա: