ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax


00:03 , 28 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ նախագահի վարչակազմի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ իրեն հայտնի է մեկ նման դեպքի մասին։ Նրա խոսքով ՝ վարակված աշխատակիցը չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Interfax-ը։

«Ես տեղյակ եմ մի դեպքի մասին, այսինքն՝ կարող եմ հաստատել միայն մեկ դեպքը։ Երկրորդի մասին ինձ հայտնի չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ