ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել են 61 միլիոն դրամով


20:39 , 27 մարտ, 2020

Antifake.am-ը գրում է․

Ազգային ժողովը շարունակում է ամեն ամիս շռայլորեն պարգևատրել ԱԺ պատգամավորներին ու աշխատակիցներին։

Պարզելու, թե փետրվարին կատարած աշխատանքների համար որքան պագևավճար է բաժանվել՝ AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը։

Հարցման պատասխանում AntiFake.am-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պագևատրումների ընդհանուր չափը կազմել է 61149110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին։ Հարցման պատասխանում նաև հղում են կատարել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին՝ մերժելով տրամադրել կարգադրության հավելվածը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ