Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի համար 37 մլրդ եվրո կհատկացնի. «ՌԻԱ Նովոստի»


19:34 , 27 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ հավանություն են տվել ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված արտակարգ միջոցառումների փաթեթին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի երկրներին աջակցելու և համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմացնելու համար: Այդ մասին ասված է ԵԽ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։

Փաստաթուղթը նախատեսում է, որ 37 մլրդ եվրո կուղղվի այն անհատներին, տարածաշրջաններին  և երկրներին, որոնք առավել շատ են տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Այդ գումարները նախատեսված են առողջապահության, փոքր և միջին բիզնեսի, աշխատաշուկայի աջակցության և ԵՄ տնտեսության այլ խոցելի մասերի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ