«Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ 30 դոլարանոց «հռոմեական արձակուրդներ» պետք չեն, պետք է ազգային ավիափոխադրող». Արմեն Մինասյան


18:30 , 27 մարտ, 2020
Հիմա գոնե հասկանո՞ւմ ենք, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր ա իրավիճակ, որ բոլորը երես թեքեն մեզանից, ու մենք մնանք մեն-մենակ մեր պրոբլեմների հետ։ Որ բլոկադայի մեջ գտնվելով, մեկ ա, պետք ա մեջներիցս ճղվենք, բայց ունենանք ազգային ավիափոխադրող, որ մեզ պետք չեն 30 դոլարանոց հռոմեական կանիկուլներ, այլ պետք ա սուբսիդավորել թեկուզ համեստ, սահմանափակ պարկ ունեցող ազգային (պետական) ավիափոխադրողի։ Նույնիսկ երկու ինքնաթիռի առկայությունը հնարավորություն կտա, որ նման իրավիճակներում հույսներս չդնենք DHL-ի ու մյուսների վրա։

Հ․Գ․ Չգիտեմ՝ պարետը սենց մտքերին ոնց ա վերաբերվում, բայց ասեք, որ խուճապ չեմ տարածում, ընդամենը առաջարկում եմ հետկորոնավիրուսային Հայաստանի նախագծի մեջ էս կարևոր հարցը դիտարկել հենց էսօրվանից։