Էջմիածնում դիմակ արտադրող և դրանք անվճար բաժանող կամավորների արտադրությունը կարող է դադարեցվել. պատճառը՝ հումքի սակավությունն է (Video)


18:45 , 27 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

2 շաբաթ առաջ կնոջս վիրահատեցին ու գաղափար առաջացավ, որ մեկանգամյա օգտագործման սավաններից կարող ենք բժշկական դիմակներ արտադրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աբրահամյանը, որն ընտանիքով և կամավորներով բժշկական դիմակներ է կարում և բաժանում քաղաքացիներին ու բուժհաստատություններին:

Նրա խոսքով, Արմավիրի բժշկական կենտրոնը տրամադրել է մանրէազերծող սարք, որով ախտահանում են դիմակները:

«Կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո սարքը կվերադարձնենք: Օրական մոտ 3500 դիմակ ենք կարում, կամավորները տարբեր քաղաքներում են: Ես բաժանում եմ անհրաժեշտ պարագաները, որից հետո պատրաստ դիմակները վերցնում եմ, բերում եմ ստերիլիզացման ու բաժանում բուժհաստատություններին և քաղաքացիներին»,- ասաց Արմեն Աբրահմյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ