Կորոնավիրուսով վարակվածների 45․9 տոկոսը Երևանից է, ամենաքիչը՝ Սյունիքից և Լոռիից. հրապարակվել է հաստատված դեպքերի տվյալները՝ ըստ մարզերի


18:23 , 27 մարտ, 2020

ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ ամենամեծ թվով հիվանդները Երևանում են՝ 151 վարակված։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 57 դեպք, այնուհետև Արարատի մարզն է՝ 56 դեպք, Շիրակի մարզում՝ 5, Լոռիում և Սյունիքում՝ երկուական դեպք։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1:

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուս է հաստավել նաև 5 զինծառայողների մոտ, նրանցից ոչ մեկը թոքաբորբ չունի։