Վարչապետն այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ այս ճգնաժամային վիճակում անգամ ուղիղ եթերում հեռախոսով պատահական համարներով զանգում ու խոսում է տարբեր քաղաքացիների հետ


17:53 , 27 մարտ, 2020

Վարչապետն այնքա՜ն ազատ ժամանակ ունի, փաստորեն, որ այս ճգնաժամային վիճակում անգամ ուղիղ եթերում հեռախոսով պատահական համարներով զանգում ու խոսում է տարբեր քաղաքացիների հետ, երկար-բարակ հարցուփորձ անում նրանց որպիսությունից, հալից, հարցնում է, թե ինչպե՞ս են դիմանում էս արտակարգ դրությանը, և այլն...

Տեղ-տեղ էլ «напрашивается на комплименты». քաղաքացին ասում է՝ շատ գոհ ենք, վարչապետն էլ հարցնում. «Էդ ի՞նչ ենք արել, որ այդպես գոհ եք...»: 

Հենց հիմա էլ մեկը երկար-բարակ բողոքում է իր գործատուից, աշխատավարձից ու արձակուրդից: Եվ վարչապետը օնլայն քննում է հարցը քաղաքացու հետ:

Սա իրոք աննախադեպ է:

Թերևս, արևելքի հին ու բարի տիրակալներից այս կողմ (որոնք, ըստ լեգենդների, թաքուն շրջում էին գիշերով ու մարդկանց որպիսությունից հարցուփորձ անում) այսպիսի բան չէր եղել:

Էն ժամանակների արևելքի շահերն ու խաներն էլ էին պարապ: Կամ էլ հեչ չէին վստահում իրենց զեկուցողներին։