Ռուս վերլուծաբանը՝ հայ վարորդի և նրա գործատու ընկերության անօրինականությունների մասին


13:35 , 16 հուլիս, 2013

Lurer.com-ը գրում է.

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանիբլոգում լրագրող Արկադի Բաբչենկոն անդրադարձելէ Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ին, որիարդյունքում զոհվել էր 18 մարդ:

«Պոդմոսկովյեում տեղի ունեցած վթարիկապակցությամբ քաղաքապետ Սոբյանինը կոչ էարել խստացնել օտարեկրյա վարորդների նկատմամբկիրառվող պատասխանատվութունը: Ես գաղափարանգամ չունեմ, թե այդ ինչ իրավական տերմին է այդ«օտարեկրյա վարորդը», սակայն Սերգեյ Սոբյանինինցանկանում եմ հարցնել՝ Իսկ ո՞վ է աշխատանքիընդունել «օտարերկրյա վարորդին», նստեցրել նրան առանց արգելակների աշխատող և ժամկետնանցած համարանիշներով բեռնատարի ղեկին»:

«Բացում ես ցանկացած լրատվական միջոց և կարդում, որ այդ փոխադրամիջոցը հավաքված է եղել 3տարբեր մեքենաներից և նրա շահագործումն արգելված է եղել: Սակայն այդ ո՞նց է, որ Հարությունյանինվարձած ընկերությունում նրան աշխատելու են ուղարկել հենց այդ մեքենայով: Վարորդիպարտականությունների մեջ չի մտնում հետևել մեքենայի սարքին լինելուն:

Դրանով պետք է զբաղվիընկերությունը, որին այն պատկանում է: Հարությունյանը չի կարողանում հստակ պատասխանել հարցին,թե որ ընկերությունում է ինքը աշխատում: Շատ հարցեր են այստեղ ծագում, օրինակ`ում է պատկանումմեքենան, որը, ինչպես պարզվեց, հանված է ՃՈ հաշվառումից: Ուստի՝ եթե հանված է հաշվառումից,ապա ի՞նչ հիմունքներով է այն շահագործման հանձնվել Հարությունյանին: Բայց, իհարկե, ո՛չ: Պարզվումէ, որ մեղավոր են միշտ նրանք` «կովկասյան ազգության պատկանող անձինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ