Զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը


16:03 , 27 մարտ, 2020
Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են: