13:15 , 16 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Օրական մի քանի կտոր մուգ շոկոլադը դանդաղեցնում է ծերացման բոլոր գործընթացները օրգանիզմում և նվազեցնում մաշկի ուռուցք ձեռք բերելու հավանականությունը: Բրիտանական գիտնականները պնդում են, որ դրա պատճառը մուգ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոլն է:
Փորձաքննության ընթացքում կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները 3 ամսվա ընթացքում օգտագործել են ֆլավոնոլի բարձր քանակությամբ մուգ շոկոլադ, իսկ 2-րդ խմբի մարդիկ սովորական շոկոլադ են կերել: Արդյունքում պարզվել է, որ 1-ին խմբի կամավորների մաշկն ավելի ինտենսիվորեն է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: