200-ամյա պատմություն. ինչպե՞ս մարդիկ հայտնագործեցին Անտարկտիդան, սակայն գերի մնացին այնտեղ


22:45 , 27 մարտ, 2020

2020 թ. հունվարի 28-ին լրացավ Անտարկտիդայի հայտնագործման 200 տարին: Այս մայրցամաքը բացահայտել են ռուս ուսումնասիրողները: Արտասովոր յուրահատկությունների, օրինակ՝ տեղակայման և կլիմայի պատճառով Անտարկտիդայի ուսումնասիրումը բացահայտողների համար չափազանց բարդ առաջադրանք է եղել:

Սակայն ոչ միայն ռուս գիտնականներն ու ուսումնասիրողներն են իրենց ներդրումն ունեցել այս մայրցամաքի մասին տեղեկություններ ստանալու գործում: Այնտեղ ուղևորվել են այլ երկրների գիտական արշավախմբեր ևս:

Այսպես, ամենալեգենդարը համարվում է Կայսերական տրանսանտարկտիկական արշավանքը, որը կայացել է 1914-1917 թթ. Էռնեստ Շեքլթոնի գլխավորությամբ: Պլաններում ողջ մայրցամաքը երկու նավով՝ «Ավրորայով» և «Էնդյուրանսով» անցնելն էր: Յուրաքանչյուր նավում 28-ական մարդ կար: «Էնդյուրանս» նավը, որում նաև Էռնեստն էր գտնվում, հայտնվեց սառցե թակարդում, իսկ ավելի ուշ արշավախումբն առանց նավի մնաց:

Արշավախմբի անդամները ստիպված էին սառույցների վրա վրան դնել: Մի քանի փորձ կատարեցին կղզիներ հասնելու, սակայն դրանք բոլորն անմարդաբնակ և սառցե էին: Այդժամ միտք հղացավ նավակ կառուցելու և դրանով մոտակա մարդաբնակ կղզի հասնելու: Արդյունքում խմբի մի քանի անդամներ վտանգավոր ճանապարհորդություն սկսեցին: Պատմությունն ավարտվեց նրանով, որ արշավախմբի անդամներին հայտնաբերեցին կետ որսացողները: Վերջիններս օգնեցին խեղճերին, իսկ մի քանի օր անցավ օգնության հասան նաև վրանում մնացած անդամներին:

Արշավանքը տարիներ է տևել: Սարսափելի է անգամ մտածելը, թե ինչ են զգացել ճանապարհորդները, երբ նրանց ընկերները հեռացել են՝ օգնություն որոնելու: Տուն վերադառնալիս, ամենայն հավանականությամբ, արշավախմբի անդամներին ընտանիքի անդամները մեծ երջանկությամբ են դիմավորել: Չունենալով ոչ մի կապ ու տեղեկություն՝ նրանց հարազատները վաղուց արշավախմբի անդամներին մահացած էին համարել: Բարեբախտաբար, պատմությունը հաջող ավարտ ունեցավ:

Այս լուսանկարներն արել է լուսանկարիչ Ֆրենկ Հերլին, ով Էռնեստ Շեքլթոնի արշավախմբի անդամներից էր: Առաջին լուսանկարներն արվել են ճանապարհորդության հենց սկզբում: