ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետն ստուգումների արդյունքում բացթողումներ չի գրանցել


02:45 , 27 մարտ, 2020

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարած խումբը անակնկալ ստուգայցեր է կատարել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններ, ուսումնական կենտրոններ, զորավարժարաններ, Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ և ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են շուրջօրյա վերակարգերի ծառայության կազմակերպումը, հսկիչ անցագրային կետերում խստացված անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների սանիտարական վիճակը, ճաշարանների ու սննդի պահպանման հատվածների սանիտարական-հիգիենիկ պայմանները, սննդի որակն ու ապահովումը, անձնակազմի շրջանում նոր կորոնա­վիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ տրված ԶՈՒ ԳՇ պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը:

Ստուգումների արդյունքում բացթողումներ չեն գրանցվել: