Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Արցախում հրշեջ-փրկարարական անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ


06:30 , 27 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ծառայության կողմից հանրապետության տարածքում համակարգված և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։