Լուսանկարիչը ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով մեկ և լուսանկարել մարդկանց կողմից մոռացված վայրերը (Photo)


07:09 , 27 մարտ, 2020

Ռոմեն Տերին դեռևս երիտասարդ տարիներից հետաքրքրվում էր քաղաքային լուսանկարչությամբ։ Ինքնուս լուսանկարիչը գնացել է մոր հետքերով և թվայնացնում է մոռացված ժառանգությունները։ 2009 թվականին ֆրանսիացին ճանապարհորդեց ամբողջ Եվրոպայով՝ փնտրելով մոռացված շինությունները։ Նրա հավաքածուում շատ լուսանկարներ կան Իտալիաից՝ հին հյուրանոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ։ Որքան հիշողություններ և գաղտնիքներ են պահպանում այս պատերը...

Վերջին մի քանի տարիների ընթացքում Տերին բազում մրցանակներ է ստացել, այդ թվում՝ նաև «Տարվա լուսանկարիչ» մրցանակներ Ռուսաստանում, Իսրայելում, Հնդկաստանում և Ֆրանսիայում։ Նա անհատական ցուցահանդեսներ է կազմակերպում ԱՄՆ-ում, Իսրայելում, Նորվեգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Իսպանիայում, Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում։