Իսրայելում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 8-ի. Haaretz


01:01 , 27 մարտ, 2020

Shantnews.am-ը գրում է․

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հասել է 2666-ի, վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածներինը՝ 8-ի։ Այս մասին այսօր հայտնել են Իսրայելի իշխանությունները, փոխանցում է իսրայելական Haaretz հեղինակավոր պարբերականը։

Այս ընթացքում Իսրայելում վարակվելուց հետո ապաքինվել է 68 մարդ։ Սակայն ակտիվ վարակակիրներից 39-ի վիճակը ծանր է։