Ո՞վ է մահացած պացիենտը. 72–ամյա կինը ՀՀ քաղաքացի էր


22:01 , 26 մարտ, 2020

News.am-ը գրում է․

Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։

Այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Երկուսն էլ տարիքային բարձր խմբում են՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ