Սրանք լուսանկարներ չեն. 15 ցնցող դիմանկարներ, որոնք նկարվել են հիպերռեալիստական ոճով (Photo)


04:09 , 27 մարտ, 2020

Արգենտինացի նկարիչ Նեստոր Կանավարոն իր դիմանկարները նկարում է միայն մատիտներով՝ մեծ ուշադրություն դարձնելով մանրուքներին։

Ցանցում, ինչպես և աշխարհում դեռևս կան մարդիկ, որոնք ունակ են զարմացնելու։ Եվ այդպիսի հերոսներից մեկը Բուենոս Այրեսում բնակվող Նեստոր Կանավարոն է։

Նեստորն իրոք հոյակապ նկարիչ է, որը հասարակ մատիտների օգնությամբ ստեղծում է անհավանական դիմանկարներ, որոնք հեշտությամբ կարող եք շփոթել լուսանկարների հետ։ Նկարները ստեղծելիս արգենտինացին մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին, հատկապես մաշկին, ինչի շնորհիվ էլ նրա ստեղծագործություններն այսքան լավն են։