Ճապոնացի աղջիկ քոսփլեյն իրեն ցույց է տվել առանց դիմահարդարման, և պարզվել է, որ նա իրականում տղա է (Photo)


01:05 , 27 մարտ, 2020

Ռեյ Դյունուան համացանցի ամենահայտնի քոսփլեյներից մեկն է։ Ռեյը դիմահարդարման շնորհիվ հեշտորեն վերածվում է նուրբ կնոջ և մարտական աղջիկների։ Վերջերս երկրպագուները խնդրեցին Ռեյին, որ նա ցույց տա իրեն առանց դիմահարդարման, և հանկարծակիորեն պարզվեց, որ Ռեյը տղա է...

Բոլորս էլ գիտենք, որ ճապոնացիներն անիմեի և զարմանալի մետամորֆոզների սիրահար են։ Ռեյ Դյունուան այդ ամենի ապացույցն է։ Աղջիկը հայտնի էր իր քոսփլեյ կերպարներով։

Նուրբ երես, մեծ աչքեր, փոքրիկ շուրթեր և շքեղ կուրծք՝ ամեն ինչ այնպես, ինչպես սիրում են ճապոնացիները։ Ռեյը հաշված ամիսների ընթացքում դարձավ քոսփլեյի թագուհի։

Գլխապտույտ հաջողությունից հետո Ռեյը Թվիթերում հաշիվ բացեց, որտեղ սկսեց հրապարակել իր կերպարանափոխությունները։

Վերջերս երկրպագուները տեսան, թե ինչպիսի տեսք ունի Ռեյն առանց դիմահարդարման։ Ճապոնուհի գեղեցկուհին, պարզվեց, տղա է։

Հիմա Ռեյը (սա երևի թե նրա կեղծանունն է) հանգիստ հրապարակում է իր իրական, առանց դիմահարդարման և կոստյումների լուսանկարները։