Կորոնավիրուսով վարակակիրների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 500 000-ը. Worldometers


22:39 , 26 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը ողջ աշխարհում հատել են 500 000-ի շեմը: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 500 542 մարդ:

Հիվանդությունից մահացության ցուցանիշը հասել է 22 334-ի: Վարակվածներից 121 214-ն ապաքինվել են: Ներկա պահին վարակակիր է 356 994-ը:

Ամենից շատ վարակման դեպքեր գրանցվել են Չինաստանում (81 285), որտեղ մեկ շաբաթ է, ինչ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ