Ադրբեջանցիները հայկական խմբերում ապատեղեկատվություն են տարածում


18:20 , 26 մարտ, 2020

Այս պահին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում, հատկապես արցախյան խմբերում ադրբեջանական հատուկ ծառայությունների և պաշտպանության նախարարության տակ աշխատող մշտադիտարկմամբ եւ ապատեղեկատվությունների տարածմամբ զբաղվող ստորաբաժանումների տակ աշխատող կեղծ և ջարդված օգտահաշիվներով խուճապ հարուցող ապատեղեկատվություններ են տարածվում։

Եթե հիշում եք, մարտի 18-ին զգուշացրել էի այս տեքստի մասին։

Խնդրում եմ նման նյութեր հանդիպելիս անտարբեր չանցնել և իսկույն դրա մասին տեղեկացնել խմբի ադմիններին, իսկ մինչ նրանց կողմից միջոցներ ձեռնարկելը մեկնաբանություններում մեր հայրենակիցներին զգուշացնել, որ չտարածեն այդ ապատեղեկատվությունները։

Image may contain: 1 person, textImage may contain: 1 person, text