Իտալացի բժիշկները պատմել են կորոնավիրուսի տարածման վրա կլիմայի ազդեցության մասին․ Il Giornale


22:21 , 26 մարտ, 2020

Իտալացի բժիշկները պարզել են, որ կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման վրա, գրում է Il Giornale-ը:

Վիրուսաբան Ռոբերտո Բուրիոնիի խոսքով, տաք եղանակային պայմաններում շնչառական վարակները ավելի քիչ են փոխանցվում, իսկ օդում հայտնված թքի մասնիկները արագորեն գոլորշիանում են, բայց սա դժվար թե ազդի ներկայիս իրավիճակի վրա:

Մասնագետը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ են միայն պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցները:

Նման եզրակացության են եկել նաև Միլանի Բիկոկկայի համալսարանի և Հռոմի III համալսարանի գիտնականները:

Նրանք համեմատել են COVID-19-ով վարակված մարդկանց քանակը Ուհանում, Լոմբարդիայում և Վենետոյում և չեն հայտաբերել որևէ կապ տվյալ շրջաններում բնակլիմայական պայմանների և վարակվածների քանակի միջև: