19:30 , 26 մարտ, 2020KKW Beauty (Քիմ Քարդաշյան) և Kylie Cosmetics (Քայլի Ջեներ) ապրանքանիշները ժամանակավորապես դադարեցրել են կոսմետիկայի արտադրությունը կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Նրանց սոցիալական կայքը, սակայն, նշում է, որ չեն դադարում օնլայն գնումները և առաքումը: 
Քայլիի երկրորդ ապրանքանիշը՝ Kylie Skin-ը, չի պատրաստվում դադարեցնել արտադրությունը. «Մենք հետևում ենք անվտանգության բոլոր նախազգուշական միջոցներին և շարունակում ենք պատվերներ վերցնել»:

Նշենք, որ LVMH-ը, Yves Saint Laurent-ը, Balenciaga-ն, Zara-ն, Bosco-ն, Mixit-ը և Faberlic-ը արտադրանքի մի մասը հատկացրել են սանիտարական միջոցներին և բժշկական դիմակներին:
