286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում․ ոստիկանություն (Video)


12:45 , 26 մարտ, 2020

Մարտի 26-ի ժամը 09։00․ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 286 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ 150-ը՝ մայրաքաղաքում, 136-ը՝ մարզերում։ 60 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը, և կազմվել են արձանագրություններ։