ՌԴ կառավարությունը կարգադրել է մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը


10:06 , 26 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

ՌԴ կառավարությունը կարգադրել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բացառություն կլինեն միայն այն չվերթները, որոնք ռուսաստանցիներին հայրենիք կվերադարձնեն:

Աշխարհի տարբեր երկրներ նույնպես արտակարգ քայլեր են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով` փակելով սահմանները, դադարեցնելով երկաթուղային և օդային հաղորդակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։