Հիվանդագին ինքնասիրության դրսևորումներ են` ի՞նչ հագցնեին էդ մարդուն էս նեղ մաջալին


12:04 , 16 հուլիս, 2013

Կանացի խալաթի հարայ-հրոցը արդեն անտանելի է դառնում: Բա ինչ հագցնեին էդ մարդուն էս նեղ մաջալին, եթե դա է էստեղի հիվանդանոցային հագուստը. հատուկ կոստյում պատվիրեին: Ու ինչ հիվանդագին ինքնասիրության դրսևորումներ են, թէ էդ խալաթը ՀԱՅԻՆ ստորացնելու համար են հագցրել էդ խեղճ մարդուն: Էդ պահածոյացված ու թթվելու նշաններ ցույց տվող մտածելակերպը, հեռու է իրականությունից, հավատացեք: Ոչ մի ազգայնամոլություն չկա էս իրավիճակում: Կարդացեք բոլոր նյութերը, հարցազրույցները, ռեպորտաժները: Ոչ մեկ ազգության պահով ոչ մի անհարգալից ակնարկ չի անում: Իսկ ազգությունը նշվում է, որպես կենսագրության մաս` անուն ազգանվան պես: Էս մի քանի ժամում ռուս ազգի հասցեյին էնքան տհաճ, անմակարդակ ու վիրավորական արտահայտություններ կարդացի, որը վկայում է ամենամոլի ազգայնամոլության մասին: