Սիրիայում ահաբեկիչները պայթեցրել են կամուրջը և դադարեցրել տեղաշարժը ռազմավարական մայրուղով


01:45 , 26 մարտ, 2020

Սիրիայում «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները կամուրջ են պայթեցրել, որի հետևանքով M4 ռազմավարական մայրուղով երթևեկությունը կանգ է առել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջիսր-ալ-Շուգուր լեռնանցքի մոտակայքում: Արդյունքում, մայրուղին արգելափակվել է Էլ-Կֆեյր բնակավայրի մոտակայքում: Նշվում է, որ դիվերսիան նպատակ ուներ խափանել ռուս-թուրքական պարեկությունը:

Մարտի 5-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիր են կնքել, համաձայն որի՝ Իդլիբի ապառազմականացված գոտում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավելի ուշ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը չլքեն երկիրը, Դամասկոսը կարող է ուժ կիրառել: