Մեր ՄԻՊ-ը փորձել է թեկուզ ուշացումով, բայց տեր կանգնել Հայաստանի քաղաքացուն


12:00 , 16 հուլիս, 2013

Շնորհակալություն Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նա արդեն իր բողոք-նամակն է հղել ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Լուկինին: Անկախ այն բանից, թե Լուկինն ինչպես կարձագանքի, սա արդեն վկայությունն է այն բանի, որ մեր ՄԻՊ-ը փորձել է թեկուզ ուշացումով՝ տեր կանգնել Հայաստանի քաղաքացուն, հայ մարդու արժանապատվությանը: Հուսանք, որ սա միակ բողոքը չի լինի...