11:56 , 16 հուլիս, 2013
Ինչ եք գլուխներդ կորցրել:
Բան է? փոխվել մարդկային արգանդում ու մտքում մարդկության ծնունդից ի վեր:
Ո`չ:
Արժանապատվությամբ տարեք հարվածը. ինչ եք` <էլ անասում երկիր>, <էլ մեզ ստորացրին>:
Պետք է մեզ հանգիստ, ադեկվատ, հավասարակշիռ պահենք:
Ընդունենք այս վիճակը, որպես կայացած փաստ, ու առաջ անցնենք:
Գտնենք պատճառները մեր ներսում:
Ուզում եք? քաջ լինեմ բացեմ ողջ հոգեւոր մեխանիզմը:
Եւ կանեմ:
Ասված է` ճանաչիր ճշմարտությունը ւ ճշմարտությունը քեզ կազատագրի:
ա/.Ես սիրում եմ այդ վարորդին, ցավում իրեն, ցավում այն զոհերին, որոնք իր պատճառով եղան: Երկնքի արքայություն եմ մաղթում նրանց ու անցնում պատճառ-հետեւանքային կապին:
Ինքն է որոնել մի բան, որը պետք չէր. պետք չէր կռապաշտության եւ գերեզման սարքելու համար հասնել Մոսկվաներ. Իր որդուն բոլորովին այլ բան էր պետք., մենք պետք է? որպես քրիստոնյա ազգ, դա երբեւէ հասկանանք?` երկնքում եղողների համար:
Ցանկացել է <գերեզման>, ստացել է գերեզման: Չի հասկացել: Ասված է` մի ցանկացիր:
Հիմա ինքը վճարման փուլի մեջ է` դաժան, անողոք: Հարգանքով, արժանապատվորեն վերաբերվենք իր վճարման փուլին, որովհետեւ նա դրանով նաեւ մաքրվում է: Օգնենք իրեն գիտակցորեն, ոչ թե մեր զգացմունքներն ու զգայարանները տաքացնենք այս ամենի վրա: Մտքով օգնենք, քայլենք իր հետ` բացելով պատճառ-հետեւանքային խորքերը:
բ/.Սիրեե~նք շատ սիրենք իրեն: Առողջ սիրով, առանց ավելորդ բառերի, առանց որեւէ մեկին մեղադրելու:
Ազգովին: Միասին:
Այդ ժամանակ ստորացնողը հաստատ կպատժվի:
Տիեզերական ամենամեծ պատժով ու` ոչ մարդու ձեռքով:
Մարդկային այս ողբերգությունը քաղաքական շոուի ծառայեցնող յուր մարդակեր կերպով հանդերձ:
Հանգի~ստ, հայեր:
Ու արժանապատիվ: