Կառավարությունը աջակցության կարիք ունեցող քաղաքացիների մասին, որոնք օրավարձով կամ չգրանցված աշխատակիցներ են, չունի տեղեկություն. Զարուհի Բաթոյան (Video)


19:34 , 25 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Շատ կարևոր է գրանցված աշխատող լինելու հանգամանքը, որովհետև այսօր Կառավարությունը չունի տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք աջակցության կարիք ունեն: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին:

Վերջինս հետաքրքրվեց՝ բազավորվել է արդյո՞ք օրավարձով աշխատող քաղաքացիների թիվը, նույնականացվել են այս ընթացքում այդ քաղաքացիները, որպեսզի նրանց աջակցություն տրամադրվի:

«Մենք ստանում ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ քաղաքացիները նշում են, որ աշխատում էին օրավարձով կամ որպես չգրանցված աշխատող, և հիմա այս խնդրի առջև են կանգնած: Ցավոք, այս պահին ունենք 2 ցուցակ, որոնցից մեկը 20 000 ընտանիքի մասին է, որ դիմել են ընտեանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռևս չեն ընդգրկվել: Երկրորդ ցուցակը գործազուրկի կարգավիճակ ունեցող 62 000 քաղաքացիներինն է: Նրանց աջակցության տարբերակները, նպատակահարմարությունը քննարկում ենք»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ