Ի՞նչ է իրականում կինը սեքսի ժամանակ սպասում տղամարդուց


23:45 , 25 մարտ, 2020

Կանայք, անշուշտ, տարբեր են եւ նրանց ցանկություններն էլ են տարբեր, երբեմն` անկանխատեսելի: Սակայն սեքսի ժամանակ գեղեցիկ սեռի պահանջները գրեթե նույնն են: Ձեզ ենք ներկայացնում 10 ցանկություն, որոնց մասին նրանք չեն խոսում, բայց տենչում են:

 

Սեր

Անհիշելի ժամանակներից կնոջ համար սերն ու սեքսը համարվում են միասնական ստեղծագործություն: Անկախ տարիքից` բոլոր կանայք ուզում են սեռական հարաբերություն ունենալ սիրելի տղամարդու հետ: Սեքսում կնոջ համար մեծագույն խթանիչը հենց սերն է: Շշնջացեք, որ սիրում եք նրանք, ցանկանում ենք նրան. սա այն է, ինչ կինն ամենից շատ է ուզում լսել:

Հիգիենա

Կանայք չեն հանդուրժում, անգամ զզվում են, երբ տղամարդը մաքուր չէ եւ չի հետեւում սեռական օրգանների մաքրությանը: Կանայք ամեն մանրուք նկատում են եւ եթե չեն խոսում հիգիենայի մասին, ապա այն պատճառով, որ չեն ցանկանում նեղացնել Ձեզ: Իսկ ահա այն տղամարդիկ, ովքեր օրալ սեքսի սիրահարներ են, պետք է հստակ գիտակցեն, որ սեռական օրգանները կատարյալ մաքուր պետք է լինեն:

  

Ռոմանտիկ դրսեւորումներ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ռոմանտիկ դրսեւորումների մեծ սիրահար են: Այսպիսով, սեքսի ժամանակ մի քառատող նվիրեք նրան, համեմատեք նրա շուրթերի համար անմահական գինու հետ, ծաղկի թերթիկներով զարդարեք նրա մարմինը, ապա գուրգուրեք նրան:

Հիացմունք

Գեղեցիկ սեռը կարիք ունի հիացմունքի: Նրանք ցանկանում են, որ ամեն պահ իրենցով հիանան եւ օծեն հաճոյախոսություններով: Հիացեք նրա կազմվածքով, նրա ճկունությամբ, քնքշելու կարողությամբ, եւ նա իսկապես երանություն կպարգեւի Ձեզ: Կանայք սիրում են ականջներով, դա միշտ պետք է հիշել:

Համարձակություն

Կանայք սիրում են համարձակ տղամարդկանց եւ համարձակ ցանկացած դրսեւորում: Համարձակ տղամարդիկ գրգռում եւ բորբոքում են կնոջ երեւակայությունը նախքան սեքսով զբաղվելը: Իսկ ահա սեքսում համարձակ քնքշանքները խելքահան կանեն ցանկացած կնոջ:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ։