Իննա Խոջամիրյանը ցույց է տվել, թե ինչի է հասցրել իրեն կարանտինային 7-րդ օրը


18:45 , 25 մարտ, 2020

Ամենախենթ ու պոզիտիվ երիտասարդ դերասանուհիներից մեկը՝ Իննա Խոջամիրյանը, իր հետևորդների հետ կիսվել է ևս մեկ խենթություններով լի տեսանյութով։ 

Դերասանուհին հիմա մասնակցում է «Երկուսով» սերիալի նկարահանումներին՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն։ 

Նա շատ հաճախ է տեսանյութեր հրապարակում նկարահանումների հրապարակից։ Այս անգամ էլ դերասանուհին որոշել է #մնատանը չելենջին միանալ ու ցույց տալ, որ տանն է, ու կոչ անել բոլորին տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ 

Դերասանուհին նաև իր էջի սթորի բաժնում զվարճալի տեսանյութ է հրապաարկակել՝ ցույց տալով, թե ինչի է հասցրել իրեն կարանտինային 7-րդ օրը։