«Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում». Աննա Հակոբյանի խոսնակ


16:17 , 25 մարտ, 2020

Համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։

Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։

Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:

Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել։