13:46 , 25 մարտ, 2020
Armsport.am-ը գրում է․
ՊՍԺ-ն 100 հազար եվրո է նվիրաբերել ՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:Բարեգործական հիմնադրամին նվիրատվությունն օգտագործվելու է հետևյալ նպատակների համար.
- Բժիշկների համար բժշկական և սանիտարական սարքավորումների ձեռքբերում, 2000 կամավորների վերապատրաստում:
- 5000 դասավանդման նյութի ձեռքբերում այն ուսանողների համար, ովքեր կարանտինի պատճառով չեն կարող հաճախել դասընթացների:
- Մասնավոր կացարանների կազմակերպման ֆինանսավորում, որը կարող է օգնել մոտ 900 անօթևան մարդկանց, ներառյալ նրանց սնունդ և հիգիենիկ ապրանքներ տրամադրելը:
- Օգնել տարեցներին կամ միայնակներին՝ նրանց տրամադրելով 10 հազար սննդի և հիգիենայի միջոցներով ծանրոցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։