ԲՀԿ-ն նիստ է հրավիրել. կվարի Ծառուկյանը


13:37 , 25 մարտ, 2020

Hraparak.am-ը գրում է․

14:00-ին տեղի կունենա ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության հատուկ նիստը՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Կքննարկվեն կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների վերաբերյալ հարցեր, կներկայացվեն դրանք հաղթահարելուն միտված առաջարկներ:

Լրատվամիջոցներին թույլ չեն տա ներկա գտնվել նիստին, կապահովեն ուղիղ հեռարձակում: