Իմ տպավորությամբ՝ Ձեր ելույթներն են «թռչնակ» դնելու համար, քանի որ դրանց տեքստը չի փոխվում, նաև հակասում եք ինքներդ Ձեզ. նախարարը՝ պատգամավորին


13:19 , 25 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք շատ հաճախ օրենսդրական փաթեթներ ընդունում ենք «թռչնակով» նշում կատարելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և հարակից օրենենքների նախագծերի փաթեթին:

«Ես երբ փորձում եմ պատկերացնել այս օրենքի նախագիծը կիրառության մեջ, հասկանում եմ, որ դա չի կիրառվելու, կամ ի չարս է կիրառվելու և չեմ տեսնում, թե ի բարիք ինչպես է կիրառվելու: Սա, իհարկե, անընդունելի մոտեցում է, քանի որ այն խնդիրները, որոնք գեներացվել էին վերջին ժամանակահատվածում այդ խնդիրների լուծմանը միտված չէ, այլ միտված է այլ խնդիրների առաջացմանը: Երբ նշում եք, որ անհրաժեշտ է, ոչ անհրաժեշտ չէ, եթե անգամ անհրաժեշտ համարենք, համաչափ չէ»,-ասաց նա:

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։