Օլիմպիական խաղերը հետաձգվեցին, բայց վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. կանեմ ամեն ինչ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելու համար


12:52 , 25 մարտ, 2020
Սիրելի հայրենակիցներ,
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղերին ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է, և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն՝ անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքն իմ հայրենակիցներին պարգևելու համար։
Առողջ եղեք։