11:06 , 25 մարտ, 2020Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թ. մարտի 16-ի որոշմամբ՝ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Սերգեյ Մեղրյանը, այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահով ծառայությունը:
Սերգեյ Գուրգենի Մեղրյանի կենսագրությունը
Ծնվել է ք. Երևան, 09.02.1976թ.
Կրթություն
1982-1992թթ. Երևանի թիվ 150 միջնակարգ ռուսական դպրոց
1992-1997թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ
1997-2000թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, Մասնագիտությունը՝ ԺԲ.00.03 - «Մասնավոր իրավունք»
Ուսումնասիրության հիմնական ոլորտը՝ Քաղաքացիական իրավունք, առևտրային իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, քաղաքացիական դատավարություն
Ատենախոսության թեման՝ «Լիզինգի քաղաքացիաիրավական կարգավորումը»
Շնորհվել է՝ իրավ. գիտ. թեկնածուի գիտական աստիճան (25.05.2000 թ.)
Վերապատրաստման ծրագրեր
1999թ. Միջազգային առևտրային իրավունք (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
2000թ. Առևտրային վեճերի լուծումը Առևտրի միջազգային կազմակերպության շրջանակներում և
միջազգային առևտրային արբիտրաժ (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ)
Գիտակամ կոչում
2006թ.-ից Դոցենտ, մասնագիտությունը՝ «Իրավագիտություն»
Աշխատանքային փորձ
1999-2000թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս
1999-2004թթ. ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի)
դասախոս-կոորդինատոր
2000-2006թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2006-2007թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2007-2018թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2002-2007թթ. «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)
2002-2007թթ. «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)
2003-2004թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)
2014-2018թթ. Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման
հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)
2012-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի
նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից
ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը
2016-2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի
հայեցակարգի, իսկ ապա նաև Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդի
հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի
գործունեությունը
2015-2019թթ. Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում,
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության
արդարադատության ակադեմիայում
2018-2019թթ. Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
2018թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
16.03.2020թ. Վարչապետի թիվ 354 – Ա հրամանով նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարող:
Գիտական հետազոտությունների շրջանակ
Դատական իշխանություն և դատարանակազմություն
Քաղաքացիական և վարչական դատավարություն
Քաղաքացիական իրավունք
Մասնագիտական անդամակցություն
1998թ.-ից ՀՀ իրավաբանների միության անդամ
2015թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1957, կասեցված է)
2005-2018թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2015-2018թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ
Պետական պարգևներ
2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության
ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
Հրատարակումներ
50-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ
Աշխատությունների ցանկը տե՜ս http://ysu.am/faculties/hy/Law/section/staff/person/Sergey-Meghryan
Լեզուների իմացություն
հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (iTEP-High Intermediate Level)
Համակարգչի իմացություն
գերազանց
Ընտանեկան դրությունը
ամուսնացած, երկու դուստր
Քաղաքական չեզոքություն
որևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել, չի մասնակցում կամ հարում