Իտալիայում մարդկանց կորոնավիրուսից շեղելու համար շենքերի պատերին սկսել են դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել


10:28 , 25 մարտ, 2020

Tert.am-ը գրում է․

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով մեկուսացման մեջ գտնվող մարդկանց փոքր ինչ զվարճացնելու նպատակով մի կազմակերպություն սկսել է բնակելի տների ու շենքերի արտաքին պատերին դասական ֆիլմերից հատվածներ ցուցադրել: Եթե սկզբում ցուցադրությունները կազմակերպվել են  միայն Հռոմի բնակիչների համար, ապա այժմ գաղափարն իրականություն են դարձնում մի շարք անպիսի քաղաքներում, ինչպիսիք են Պիզան, Թուրինը, Պալերմոն, գրում է Deadline-ը։

Գաղափարի հեղինակները Alicenella Città կինոկազմակերպության ղեկավարներ Ֆաբիա Բետինին և Ջանլուկա Ջանելին են, որոնք նշում են, որ հեղինակային իրավունքի հետևանքով ֆիմերի ամբողջական ցուցադրությունը հնարավոր չէ իրականացնել։  Սակայն վերջիններս վստահ են, որ կինոժապավեններից անգամ այդ փոքրիկ հատվածները ունակ են «մարդկանց հանգիստ սրտով քնելու ուղարկելու համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։