Դենիել Քրեյգն առանց ժառանգության է թողնելու իր երեխաներին


03:49 , 25 մարտ, 2020

Բրիտանացի դերասան, 007 գործակալի մասին ֆիլմերի աստղ Դանիել Քրեյգը հրաժարվելու է ժառանգություն թողնել իր դուստրերին, գրում է The Sun-ը:

52-ամյա դերասանը վստահ է, որ մարդիկ կենդանության օրոք պետք է ծախսեն կամ նվիրատվության տան իրենց գումարը:

Քրեյգը նաև կարծում է, որ «ժառանգությունը շատ տհաճ է»:

«Իմ փիլիսոփայությունն այն է, որ ես ազատվեմ այս ամենից կամ բաժանեմ այն, մինչև հեռանալը»,- շեշտել է դերասանը:

Քրեյգն ունի երկու դուստր:

Նշվում է, որ Բոնդի մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի համար Դենիել Քրեյգը ստացել է 18 մլն ֆունտ սթեռլինգ: