Թրամփը հայտարարել է քրդերի հետ համաձայնության գալու Էրդողանի պատրաստակամության մասին


01:45 , 25 մարտ, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի քրդերի հետ համաձայնության գալու պատրաստակամության մասին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Ամերիկացի առաջնորդի խոսքով, նա Թուրքիայի ղեկավարին առաջարկել է խաղաղություն կնքել քրդերի հետ: «Նա (Էրդողանը) այդքան էլ տրամադրված չէր, քրդերը՝ նույնպես: Նրանք սկսում են պատերազմել, մյուս երկրները միանում են: Ես ասում եմ. համաձայնագիր կնքեք: Նրանք ասում են. «Լավ, մենք կկնքենք գործարքը»,- ասել է Թրամփը:

2019-ի նոյեմբերի սկզբին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման և թուրք-սիսիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու և պարեկություն սահմանելու մասին: Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ինքը քրդերին առաջարկել է միասին պայքարել «թուրք զավթիչների» դեմ, բայց նրանք հրաժարվել են: