Մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու հետեւյալ տնտեսական գործունեության տեսակները


22:15 , 24 մարտ, 2020

Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է որոշ տնտեսական գործունեության տեսակները սահմանափակելու հարցը։ Որոշվել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Առանձնացվել են այն բացառությունները, որոնց գործունեությունը թույլ է տրվելու առաջիկա 7 օրվա ընթացքում։

Այսպիսով այսօրվանից մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու հետեւյալ տնտեսական գործունեության տեսակները.

Արգելվում է սույն որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

Եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։

Եթե հանրային սննդի գործունեությունն իրականացվում է առաքման եղանակով։

Եթե պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություն է

Եթե սույն որոշմամբ տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարան է (պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը)

Նշենք, որ, ըստ որոշման, պարետի պահանջով եւ ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետեւանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ բացառություն կարող է լինել նաեւ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։

Ինչպես նաեւ մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի եւ այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

Այս որոշմամբ չարգելված որոշ տնտեսական գործունեությունների համար կգործեն հետեւյալ սահմանափակումները՝

Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով եւ միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով՝ սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով

Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի եւ վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց:

Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու եւ քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով։