Կարևոր ենք համարում՝ աշխատանքները դադարեցրած ընկերությունների համար հայտարարվի հարկային արձակուրդ, այդ ոլորտի աշխատողներին նվազագույն աշխատավարձի չափով փոխհատացման տրամադրել. Գ. Գորգիսյան (Video)


18:46 , 24 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Այս օրերին ամենակարևորը համարում եմ, որ ՀՀ քաղաքացիները և գործարար համայնքը զգան, որ իրենք մենակ չեն, որ պետությունն իր ուենցած ռեսուրսների և հանարվորությունների չափով կանգնելու է նրանց կողքին և այս պետության հոգատարությունը ցույց տալու համար որոշակի առաջարկություններ ենք հնչեցրել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Կարևոր ենք համարում այն ոլորտների համար, որտեղ պարետատան հրահանգով պետք է դադարեն աշխատանքները հայտարարվի հարկային արձակուրդ: Կարևոր ենք համարում այդ ոլորտներում աշխատող քաղաքացիներին պետությանը նեցուկ լինելը, առնվազն նվազագույն աշխատավարձի չափով որոշակի փոխհատացման տրամադրումը, որը կօգնի քաղքացիներին որևէ կերպ գոյատևել».-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ