Հայաստանում ոչ մեկ, ոչ մեկի կաշին չի քերթում. Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ պետականամետ գործչի հայտարարություն էր. Հրաչյա Հակոբյան (Video)


17:36 , 24 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ շատ «պետականամետ» մարդու, «պետականամետ» խոշոր սեփականատիրոջ, «պետականամետ» քաղաքական գործչի հայտարություն էր, ավելին չեմ կարող մեկնաբանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ինչու ինքը պետք է վճարի աշխատողներին, պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, նա էլ պարտավոր է իր ժողովրդին գումարներ տրամադրել, գործարարների կաշիները քերթում են, բյուջե՞ են լցնում:

«Կաշին քերթելու վերաբերյալ ասեմ՝ ոչ մեկ, ոչ մեկի կաշին չի քերթում, բոլորս ենք տեսնում՝ ինչ իրավիճակում է հիմա ամբողջ աշխարհը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ